Շաբաթ, 14 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է ղարաբաղյան համաձայնագրերի իրականացումը

Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է ղարաբաղյան համաձայնագրերի իրականացումը
1101
Ուրբաթ, 12 մարտի, 2021 թ., 18:39

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ և այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Քննարկվել է Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի իրականացումն ու Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը․ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ այն գործնական հարցերը, որոնք առնչվում են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք արձանագրվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններում։ Գոհունակությամբ արձանագրվել է, որ հրադադարի ռեժիմն անշեղորեն պահպանվում է, իսկ իրադրությունը շփման գծում մնում է կայուն և հանգիստ։

Փաշինյանն ու Ալիևը բարձր են գնահատել ռուս խաղաղապահ զորախմբի առաքելության գործունեությունը շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով։