Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Էս Ջեյհունին բան ասող չկա՞». Նաիրա Զոհրաբյան

«Էս Ջեյհունին բան ասող չկա՞». Նաիրա Զոհրաբյան
273
Երկուշաբթի, 15 մարտի, 2021 թ., 20:25

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է. «Էս Ջեյհունին բան ասող չկա՞
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահին ասել է, որ Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին վերադարձրել է և որևէ ռազմագերի էս պահին Ադրբեջանում չկա:
Իսկ նրանք, ովքեր գերեվարվել են նոյեմբերի 10-ից հետո, ըստ Ադրբեջանի՝ դիվերսանտներ են։
Էս կատեգորիկ ֆոնին, Ալիևը իր գոհունակությունն է հայտնում Նիկոլի իշխանությունից, հայտարարելով՝ «Հայաստանի գործող իշխանությունը, իմ տպավորությամբ, քայլեր է ձեռնարկում մոռանալու պատերազմն ու մեզ հետ սկսելու բարիդրացիական հարաբերություններ, ինչը մենք ողջունում ենք»։
Սա Ալիևի խոսքի ուղղակի մեջբերումն էր։
Հիմա հարց՝ որ քայլեր եք ձեռնարկում պատերազմը մոռանալու, Ադրբեջանի հետ հարևանություն անելու ու էժան թուրքական սխտոր առնելու, ձեր տարածաշրջանային բիզնես պարտնյոր Ալիևից ու իր Ջեյհունից ինչի՞ չեք պահանջում միջազգային հարթակներում էշություններ դուրս չտալ։
Ու Նախիջևանի միջանցքի հետ կապված տարածաշրջանային էս սիրավեպը ինչի՞ չեք դադարեցնում, մինչև վերջին ռազմագերին չլինի Հայաստանում։
Լավ, դուք ո՞նց եք ապրում»: