Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության օդանավի թռիչքը դարձել է անհնարին․ հայտարարություն

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության օդանավի թռիչքը դարձել է անհնարին․ հայտարարություն
297
Երեքշաբթի, 16 մարտի, 2021 թ., 18:25

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել․ «Հարգելի քաղաքացիներ,
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության թռիչքային և տեխնիկական անձնակազմի կողմից իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք ներկա պահին օդանավի թռիչքը դարձնում են անհնարին: Ընկերությունը, որպես օդանավի շահագործման, թռիչքային անվտանգության, տեխնիկական սպասարկման, ավիացիոն անվտանգության, անձնակազմի և օդանավի հետ կապված բոլոր հարցերով պատասխանատու, իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ՝ թերությունները վերացնելու ուղղությամբ։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ ՀՀ ԱԳՆ-ի և ԱԱԾ-ի հետ համատեղ, գործադրում է բոլոր ջանքերն օդանավը Հայաստան վերադարձնելու համար»: