Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Նրա թիմը փոխանակ մտածի իր առաջնորդին փրկելու մասին, շարունակում է արջի ծառայություն մատուցել նրան»․ Կ․ Հարությունյան

«Նրա թիմը փոխանակ մտածի իր առաջնորդին փրկելու մասին, շարունակում է արջի ծառայություն մատուցել նրան»․ Կ․ Հարությունյան
238
Երեքշաբթի, 16 մարտի, 2021 թ., 22:24

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ո՞վ չի հասկանում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած երրորդ կետը Նիկոլ Փաշինյանին անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին է:
Նրանք, ովքեր բացառում են, որ կարող է արյուն թափվել, ինչո՞վ են հիմնավորում իրենց բացառումը: Եթե բացառում են, Նիկոլին հարցրե՞լ են՝ ինչու է նա իրեն շրջապատել դիպուկահարներով և անվտանգության ծառայողներով::
Նիկոլը, հնարավոր է, չի գիտակցում, կամ գիտակցում է, բայց չի ուզում խոստովանել, որ հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ հանցավոր քայլ է կատարել, բայց նա հրաշալի գիտակցում է, թե ինչ չափերի վտանգ է սպառնում իրեն: Նա զգում է այդ վտանգը, նա նույնիսկ տեսնում է: Իսկ նրա թիմը փոխանակ մտածի իր առաջնորդին, ղեկավարին կամ ընկերոջը փրկելու մասին, շարունակում է արջի ծառայություն մատուցել նրան»: