«Այս գրառման համար Հ1-ը խզեց ինձ հետ աշխատանքային պայմանագիրը». Հրաչյա Պապինյան
![]() 334 Երեքշաբթի, 16 մարտի, 2021 թ., 21:40 Հանրային հեռուստաընկերության երկարամյա աշխատակից Հրաչյա Պապինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մարտի 1-ին արած իր գրառման համար իրեն ազատել են աշխատանքից: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Ֆբ-ում մարտի մեկի այս գրառման համար Հ1 խզեց ինձ հետ աշխատանքային պայմանագիրը, պատճառաբանելով դա աշխ. պայմանագրում առկա ինչ որ կետերով, երբ ես պայմագիրը չէի ստորագրել դեմ լինելով որոշ կետերի: Բայց անօրինական աշխատավարձ էին դուրս գրել, ու տնօրենի օգնականը խնդրում էր ուղարկել պայմանագիրը, քանի որ ըստ իրեն, իր աշխատավարձից էին պահելու այդ գումարը: Նրան չվնասելու համար ստիպված ստորագրեցի ամսվա վերջին, բայց ամսվա սկզբի ամսաթվով: Ավելի մանրամասն փաստաբանիս հետ քննարկելուց հետո առաջիկա մամուլի ասուլիսում, հենց Հ1 դարպասների մոտ: Անցյալ տարվա դեկտեմբերից սկսած բոլոր խմբագիրների հետ հեռախոսազրույցների ձայնագրություններով, գրագրությունների սքրինշոթերով ու տեսանյութերով: Միովբանիվ ես ուղիղ 20 տարի անց, այլևս չեմ ներկայացնում Հ1-ն ու ազատ եմ: Ի դեպ տեղադրել են նաև իմ գրառումը, մամուլը մեջբերումը ճիշտ չէր կատարել և գունազարդել էր»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18

