«Ալիևի նկարների հրապարակումը սովորական տեռորի պրիմիտիվ դրսևորում է»․ Վահե Տեր-Մինասյան
![]() 293 Հինգշաբթի, 18 մարտի, 2021 թ., 01:06 «Առողջապահության ազգային ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում Ալիևի նկարների հրապարակումը սովորական տեռորի պրիմիտիվ դրսևորում է։ Այն մեծապես ուղղված է հենց հայկական լսարանին։ Արվում է սա մեզ նյարդայնացնելու, վախեցնելու և վերջապես մեր հայրենակիցներին հոգեբանորեն ճնշելու նպատակով։ Սրա վերջնական նպատակն, իհարկե, Արցախի հայաթափումն է։ Այս նույն նպատակն է կրում նաև Ալիևի կողմից ժամանակ առ ժամանակ հնչեցվող այն թեզը, թե Ղարաբաղի խնդիրն արդեն լուծված է։ Նա, իհարկե, հասկանում է, որ խնդիրը լուծված չէ, որ Հայաստանն ամեն ինչ կանի Արցախն ազատագրելու համար, որ ռուսական կայսրությունը հնարավորինս կկառչի այս հողից, և որ նույն Ռուսաստանին այս հողի վրա հայերի գոյությունն, իհարկե, անհրաժեշտ է։ Բայց, անշուշտ սա հոգեբանական ճնշման փորձ է Արցախի բնակչության հանդեպ։ Եվ այս հոգեբանական պատերազմի պարագայում, կուզենամ, գոնե մեր լրատվական կայքերի էջերին, շատ ավելի հաճախ տեսնել իրենց հողի վրա պինդ կանգնած արցախցիների նկարներն ու պատմությունները, այլ ոչ թե մեր հողը տրորող թշնամու հիմար ժպիտը... |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
