«Ռուսական դիվերսիա է ՀՀ-ի դեմ». Ազատ Արշակյան
![]() 285 Չորեքշաբթի, 17 մարտի, 2021 թ., 22:36 «Եթե հիմա Հայաստանը կամք դրսևորի, իշխանությունը չնվաստանա, արժանապատվություն ունենա, մեզ կհարգեն»,- «Ֆակտոր»-ի եթերում հայտնել է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Նրա խոսքով՝ ՀՀ-ի դեմ ռուսական իմպերիայի քարոզչություն է ընթանում. «Սա դիվերսիա է Հայաստանի դեմ, գաղափարական դիվերսիա է, որ դուք ո՞վ եք։ Մենք շատ կարևոր ենք՝ աշխարհի համար ամենակարևոր երկիրն ենք այս տարածաշրջանում։ Բա համեմատո՞ւմ եք Հայաստանն Ադրբեջանի ու Իրանի հետ մարդու իրավունքների պաշտպանության առումով։ Մեր նկարագրով, պատմությունով, մշակույթով, մեր հանդուրժողականությամբ, մեր ընտանիքում եղած հարաբերություններով՝ սա հատուկ քաղաքակրթական օջախ է, ճիշտ այնպես, ինչպես Դանուբից այն կողմ։ Նրանք դա ճանաչում են և ասում են՝ դա մերն է։ Մենք ունենք դաշնակիցներ։ Մեր դաշնակիցը պետք է լինի մեր իշխանությունը, որը պետք է ծառայի մեր, մեր հայրենիքի և ժողովրդի շահերին։ Իշխանությունը՝ նախորդը, դավաճանեց մեզ․ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին հաշվի չառան մեր կամքը, Հայաստանը նորից տարան-մտցրեցին ռուսական իմպերիայի լծի տակ, իսկ այս մեկն ասաց՝ դա մենք պետք է խորացնենք։ Մենք հեղափոխության առաջին օրվանից ասում էինք՝ շո՛ւռ տուր, հեղափոխությո՛ւն արա նաև այդտեղ։ Հայաստանը վտանգված է, Հայաստանի ժողովուրդը վտանգված է, մենք պետք է ունենա՛նք մեր իշխանությունը՝ ազատություն և անկախություն սիրող։ Այս իշխանությունը չի օգտագործում «անկախություն» բառը, ամերիկացիները զորք կուղարկե՞ն։ Անկախություն բառից վախենում են, գնացեք՝ վախներդ չափե՛ք»,- ասել է Արշակյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
