«Ռուսաստանի դեմ ճնշման մի քանի ճակատ է բացվելու». Արմեն Վարդանյան
![]() 332 Չորեքշաբթի, 17 մարտի, 2021 թ., 23:57 Քաղաքագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ակնհայտ է, որ Բայդենի կառավարման տարիներին ԱՄՆ-ը Ռուսաստանի հանդեպ վարելու է «անկյուն մղելու»,«ճզման» քաղաքականություն։ Ռուսաստանի հանդեպ Բայդենի վարչակազմը արդեն իսկ մի քանի պատժամիջոցներ է սահմանել ու ապագայում ավելացնելու է դրանց թիվը։ Միևնույն ժամանակ, վերջին օրերին Թուրքիան է նոր զորքեր ուղարկել Սիրիա ու չի բացառվում, որ մոտակա ժամանակներս ռուս-թուրքական Proxy պատերազմ տեղի ունենա Սիրիայում։ Դրան գումարած, վերջին ամիսներին Ուկրաինան է լրջորեն պատրաստվում իր երկրի արևելքում ռազմական գործողությունների, անընդհատ նոր զինատեսակներ է գնում, այդ թվում նաև՝ թուրքական Բայրաքթարներ ու Ռուսաստանի համար ևս մի նոր գլխացավանք է առաջանալու Դոնբասում։ Արդեն իսկ մի քանի անգամ բախումներ են տեղի ունեցել և երկուստեք զոհեր են եղել Դոնբասում: Ակնհայտ է, որ Ռուսաստանի դեմ ճնշման մի քանի ճակատ է բացվելու ու տեսանելի ապագայում որևէ հնարավորություն չկա, որ Ռուսաստանը հզորանա, անընդհատ ավելի է թուլանալու։ Մենք պետք է արագ վերականգնվենք մեզ հետ տեղի ունեցած աղետից հետո ու պատրաստ լինենք բոլոր հնարավոր զարգացումներին»։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
