Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Էրդողանն առանց Պուտինի՝ միջազգային քրեական հեղինակության աջակցության ոչինչ է». Արթուր Սաքունց

«Էրդողանն առանց Պուտինի՝ միջազգային քրեական հեղինակության աջակցության ոչինչ է». Արթուր Սաքունց
334
Հինգշաբթի, 18 մարտի, 2021 թ., 00:18

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էրդողանը և որևէ մեկ այլ տեղական բռնապետ կամ տեղական նշանակության խուլիգան, առանց Պուտինի՝ միջազգային քրեական հեղինակության աջակցության ոչինչ է։
Այդ պատճառով, սանձելով միջազգային քրեական հեղինակության կնքահորը, մնացածները, առնվազն, սուս ու փուս կնստեն իրենց բներում։
Այ հիմա, կբացահայտվեն միջազգային քրեական հեղինակության կնքահոր դեմ միջազգային պատժամիջոցների դեմ աղմկարարները։
Մարդկանց ու պետությունների կյանքն այսքան տարի պղտորած, դժոխքի վերածած, պետությունը զավթած միջազգային քրեական թիվ մեկ հեղինակության հպատակները ընտրության հնարավորություն ունեն»։