Հատուկ քննչական ծառայությունը կլուծարվի

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 18-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կատարված փոփոխությունները ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող անձանց կարգավիճակի հետ կապված սահմանվում է Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայության տեսակ: Վերանայվել են Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների պաշտոնների խմբերը և ներկայացվող պահանջները:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ Մրցութային խորհրդի առաջարկած երեք թեկնածուներից մեկին նշանակելու է Կառավարությունը. նախկինում նշանակելու էր վարչապետը: Կլուծարվի Հատուկ քննչական ծառայությունը: Ամբողջությամբ վերանայվել են «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծի անցումային դրույթները:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած առաջարկների հիման վրա մի շարք հոդվածներ ևս լրամշակվել են:
Օրենսդրական փաթեթն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը:

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
36117.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
36017.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
41816.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
41916.11.2026, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
30516.11.2026, 14:06
ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը
29916.11.2026, 13:18
Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
50014.11.2026, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
50314.11.2026, 10:42