ԱԱԾ աշխատակիցներն այցելել են Օնիկ Գասպարյանի գործով դատավոր Մհեր Պետրոսյանին և փորձել մուտք գործել դատավորի աշխատասենյակ
![]() 378 Հինգշաբթի, 18 մարտի, 2021 թ., 20:51 «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ աշխատակիցները երեկ այցելել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որի վարույթում է քննվում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը, և փորձել մուտք գործել դատավորի աշխատասենյակ։ Ընդ որում, այցը տեղի է ունեցել նախքան դատարանը քննության առարկա է դարձրել հայցի ապահովման միջոց կիրառելու մասին Օնիկ Գասպարյանի փաստաբանների միջնորդությունը։ Դատավորը ԱԱԾ աշխատակիցների այցի մասին անմիջապես տեղյակ է պահել ԲԴԽ -ին։ «Փաստինֆո»-ին հաջողվել է կապ հաստատել դատավոր Մհեր Պետրոսյանի հետ, որը հաստատել է տեղեկությունները՝ նշելով, որ ԱԱԾ աշխատակիցներն իրոք այցելել են դատարան և ցանկացել հանդիպել իր հետ, ինչը ինքը մերժել է։ «Այո, նման այց եղել է, ես նրանց հետ չեմ հանդիպել առհասարակ, հրաժարվել եմ հանդիպումից՝ առաջարկելով անհրաժեշտության դեպքում հանդիպումը կազմակերպել միայն ԲԴԽ միջոցով և անմիջապես տեղյակ եմ պահել ԲԴԽ-ին»,- նշել է դատավորը և ավելացրել, որ ԱԱԾ աշխատակիցների այցելությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ արդեն հայտնի գործով կայացրել էր հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և այն տեղադրվել էր դատական համակարգի ծրագրում։ Միաժամանակ նա հաստատել է տեղեկությունը, որ այցը եղել է նախքան հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
