«Շատ վրդովված եմ ընդդիմադիր պատգամավորների պահվածքից». Ռուբեն Մելիքյան
![]() 277 Ուրբաթ, 19 մարտի, 2021 թ., 16:18 Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ շատ վրդովված է խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր պատգամավորների պահվածքից: Հիշեցնենք՝ ԱԺ-ում այսօր քննարկվեց և առաջին ընթերցմամբ ընդունվեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Մելիքյանը հայտարարեց, որ ընդդիմադիր պատգամավորներն այնտեղ ներկայացված չեն, որ միայն նախագծին դեմ հայտարարություններ անեն, այլ պետք է հստակ և լուրջ քայլեր անեին՝ ամեն կերպ խոչընդոտելով նախագծի քննարկմանը. «Ամբողջ աշխարհում տեսնում ենք. մարդիկ վեր են կենում, ամբիոն են գրավում ու ասում՝ մենք չենք թողնում, որ նիստ անեք: Շատ մեծ քանակով մարդիկ հիմա դա են պահանջում, ոչ թե՝ գալստուկով գալ, նստել, ինչ-որ հարցեր տալ ու դրանով ինչ-որ «գալոչկաներ» դնել»,- ասաց նա: Անդրադառնալով նախագծի բուն էությանը՝ իրավապաշտպանը նշեց. «Սա խայտառակ բան է: Այս նախագիծը հնարավորություն է տալիս ուղիղ միջամտել արդարադատության իրականացմանը, փաստաբանների հնարավորություններն էապես սահմանափակվում են: Այս նախագծով, փաստորեն, ամեն մի դատավոր մի փաստաբան պետք է վարձի, իր կողքը դնի, որովհետև անընդհատ քաղաքացիները կարող են գնալ և դիմել ԲԴԽ, և դատարանը պետք է անընդհատ գա և ինչ-որ մեկի առջև բացատրի իր գործողությունները»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
