«Բանակում «նախկիններ» ու «ներկաներ» չեն լինում»․ Սենոր Հասրաթյան
![]() 273 Շաբաթ, 20 մարտի, 2021 թ., 11:42 Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բզկտված ու հուսահատ հայրենիքի վերջին հենարանն իր բանակն է, թեկուզև, այս անգամ՝ պարտված... Ժողովրդից ծնված բանակը, որքան էլ դժվար, պետք է նորից դառնա այն, ինչպիսին նրան ստեղծել ու ոգեշնչել է ժողովուրդը... Բանակում «նախկիններ» ու «ներկաներ» չեն լինում... Բանակի նախկինն ու ներկան նրա անցած մարտական ուղին է՝ հաճախ վերելքներով, իսկ որոշ դեպքերում՝ նաև անկումներով... Բանակին ու նրա զորավարին կարող է վիրավորել թշնամին, բայց ոչ երբեք նա, ով իր անվտանգության համար պարտական է հենց նույն այդ բանակին և նրա անցած ուղու ծանրությունն ուսած զինվորական մարդուն... Մարդիկ լինում են տարբեր, այդ թվում՝ նաև զինվորականները... Նրանք, իրենց ուժեղ կողմերով հանդերձ, կարող են ունենալ նաև թուլություններ, ինչը բնական ու երկրային է... Զինվորական մարդու մասին կարծիք հայտնելուց առաջ յուրաքանչյուր ոք պարտավոր է առանձնանալ ինքն իր խղճի հետ և պատասխանել սոսկ երկու հարցի. առաջին՝ ի՞նչ եմ արել ես, որ չի արել նա հայրենիքի համար և, երկրորդ՝ ի՞նչ է արել նա, որ ես չեմ արել հայրենիքի համար... |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
