Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Ոստիկանությունը հատուկ օպերացիա է իրականացնում ավտոերթի մասնակիցների նկատմամբ». ԱԺԲ

«Ոստիկանությունը հատուկ օպերացիա է իրականացնում ավտոերթի մասնակիցների նկատմամբ». ԱԺԲ
280
Շաբաթ, 20 մարտի, 2021 թ., 13:36

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել. «Նիկոլ Փաշինյանի գլխավորած ռեժիմն անցնում է մանրախնդրության բոլոր սահմանները։
Ոստիկանությունը հատուկ օպերացիա է իրականացնում Ազգային-ժողովրդավարական բևեռի այսօրվա հանրահավաքի մասին իրազեկող ավտոերթի մասնակիցների նկատմամբ։
Ավտոերթը ձախողելու հատուկ նպատակով ոստիկանները տարաբնույթ պատրվակներով երթից հանում են ավտոմեքենաները և տանում տուգանային հրապարակ։
Մեր հայրենակիցներին կոչ ենք անում առհասարակ անտեսել տապալվող ռեժիմի ջղաձգումներն ու էլ ավելի մեծ ակտիվությամբ մասնակցել Ազգային-ժողովրդավարական բևեռի հավաքներին, երթերին և այլ միջոցառումներին»: