«Մի բան կա, որի մեջ հնարավոր չէ մեզ մեղադրել. էդ դավաճանությունն է». վարչապետ
![]() 343 Շաբաթ, 20 մարտի, 2021 թ., 16:18 «Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացն առաջին վայրկյանից մինչև հեղափոխությունը, չի արտահայտել մեր ժողովրդի ներքին ցանկությունները, մտածումները, ձգտումները: Էսօր ասում են՝ ինչո՞ւ 2018-ին էդ բանակցային բովանդակությունը չվերցրիք ու չտարաք առաջ: Մի պարզ պատճառով՝ 2018-ին էն բանակցային բովանդակությունը որ եղել է, եղել է Արցախը փուլային եղանակով Ադրբեջանի կազմում թողնելու վերաբերյալ»,- Արագածոտնի մարզի Ուջան համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կանգնել ենք ու մեր ժողովրդի ձգտումները պաշտպանել ենք մինչև ամենավերջին վայրկյանը: Մենք պատերազմը դադարեցրել ենք էն ժամանակ, երբ շարունակելն այլևս իմաստ չուներ: Մենք այլևս հեռանկար չտեսանք, և խնդիր էր դրված մեր 25-30 հազար զինվորների կյանքը փրկել, շրջափակման վտանգից ազատել»,- շարունակել է նա: Փաշինյանի խոսքով՝ շատերն այսօր իրեն մեղադրում են դավաճանության մեջ. «Իսկ ինչո՞ւմ է արտահայտվել դավաճանությունը: Մենք կանգնել ենք էնքան ժամանակ, մինչև հնարավոր էր կանգնել ու մենք որոշում ենք կայացրել էն ժամանակ, երբ պետք էր կայացնել, հակառակը կլիներ ավելի մեծ աղետ... Մեզ շատ բաների մեջ կարելի է մեղադրել, բայց մի բան կա, որի մեջ հնարավոր չէ մեղադրել՝ էդ դավաճանությունն է»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
