Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Արմեն Խաչատրյանի համար խրամատը եղել է Գորիսի համայնքապետարանը»․ Առուշանյան

«Արմեն Խաչատրյանի համար խրամատը եղել է Գորիսի համայնքապետարանը»․ Առուշանյան
345
Շաբաթ, 20 մարտի, 2021 թ., 16:51

«Ես, պարոն Փարամազյանը հոկտեմբերի 1-ից մեր համաքաղաքացիների հետ եղել ենք առաջնագծում և մասնակցել ենք պատերազմական բոլոր գործողություններին։ Մեր մյուս ընկերը՝ պարոն Զաքարյանը, ամսի 4-ին է եկել այնտեղ ու վիրավորվել է: Ձեր նշած անձի համար պատերազմի ողջ ընթացքում խրամատը եղել է Գորիսի համայնքապետարանը, եթե նա նկատի ուներ, որ այդ հատվածում մեզ չի տեսել, այո՛, այդ դրվագով ճիշտ է, որովհետև մենք համայնքապետարանում չենք եղել պատերազմի ողջ ընթացքում»,- ասել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հայտարարությանը:

Հիշեցնենք՝ այսօր տեղի է ունեցել «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամների ասուլիսը:

«Արմեն Խաչատրյանի համար խրամատը եղել է Գորիսի համայնքապետարանը»․ Առուշանյան