Մայր ու աղջիկ Թունյանները չեն լքել Պլեթանց գյուղը. հայկական կողմի ենթադրությամբ՝ նրանք գերեվարված են
![]() 976 Շաբաթ, 20 մարտի, 2021 թ., 19:48 Որտե՞ղ են Հադրութի շրջանի Պլեթանց գյուղի երկու բնակչուհիները՝ մայր ու աղջիկ, Վարյա ու Անահիտ Թունյանները։ Հայկական կողմը ենթադրում է, որ նրանք գերեվարված են, Ադրբեջանը, ինչպես շատ այլ հայ գերիների դեպքում, չի հաստատում։ Թեմային անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանը: Ադրբեջանցիները Պլեթանց են մտել հոկտեմբերի 9-ին։ Գյուղապետ Անգին Ծատրյանը ոչ մի կերպ չի կարողացել համոզել կանանց, որ հեռանան գյուղից․ «Ավտոներով սկսեցի կազմակերպել տարհանումը։ Հետո գնացի, իրանց կանչեցի, ասեցի՝ Վալյա, արդեն դրությունը լավ չի, պըտի գյուղից հելնենք։ Ասում ա՝ ես ոչ մի տեղ էլ չեմ հելնում, իմ տունը, իմ տեղը չեմ թողնում»։ Պլեթանցը փոքր, ընդամենը 28 բնակիչ ունեցող գյուղ է Հադրութից 20 կիլոմետրի վրա։ Արցախի հանրային հեռուստաընկերության 8 տարվա վաղեմության տեսանյութում Վարյա Թունյանն է, պատմում է, թե ինչ դժվարությամբ է տուն-տեղ դրել, ամեն ինչ փողով․ - «Ես իմ տունս, իմ օջախս եմ շինել։ Հա՛մ խոխոց պենսիան եմ ստացալ, հա՛մ իմ պենսիաս։ Շիֆեր եմ առալ, ցեմենտ եմ առալ․․․ ուստա փռնալ, տունը շինել»։
Պատերազմի առաջին իսկ օրվանից գյուղը ռումբերի ու հրթիռների տակ էր, բնակիչները՝ նկուղներում։ Համայնքապետն ասում է, որ այդ ժամանակ էլ 55-ամյա Անահիտը 87-ամյա մոր հետ նկուղ չէին իջնում։ «Ոչ մեկին չէին ենթարկվում», - հիմա, երբ արդեն իր բնակիչներից ոչ մի տեղեկություն չունի, նեղսրտում է գյուղապետը․ - «Վերջին օրը, արդեն որ թուրքերի պիտի մտնեին գյուղը, գնացել ասել եմ՝ Վարյա ծոծյա, գյուղից հելեք, ասում ա՝ է, թուրքը չի գալու ստեղ։ Դուք փախեք, ասում ա, ես գյուղից չեմ հելնի»։
Աղջկան այդ ժամանակ ադրբեջանցիները չեն գերեվարել։ Նրան չէին տեսել, որովհետև իջել էր նկուղ մոր ոտքը վիրակապելու համար սպիրտ բերելու։ Վարյա տատիկին ադրբեջանցիները վերադարձրել էին մի քանի շաբաթից։ Գյուղապետն ասում է, որ նա հրաշալի թուրքերեն գիտեր։ Անգին Ծատրյանն էլ է ենթադրում, որ պլեթանցի երկու կանայք գերեվարվել են, քանի որ պատերազմի ավարտից հետո իր որդին փրկարարների հետ գյուղը, մերձակա տարածքները զննել է, մարմիններ չեն գտել: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
