Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Ամենավատ երազում չէի կարող երևակայել, որ իմ ազգն այսքան թմրած, իսկ իշխանությունն այսքան ապազգային կարող է լինել». Նաիրի Հոխիկյան

«Ամենավատ երազում չէի կարող երևակայել, որ իմ ազգն այսքան թմրած, իսկ իշխանությունն այսքան ապազգային կարող է լինել». Նաիրի Հոխիկյան
337
Կիրակի, 21 մարտի, 2021 թ., 13:42

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վստահությունը կարելի է ձեռք բերել տարիներ շարունակ ազնիվ լինելով, բայց կորցնել 1 օրում՝ ստելով։
Հեղինակությունը կարելի է ձեռք բերել ամբողջ կյանքի նվիրումով, բայց կորցնել 1 օրում՝ դավաճանելով։
Հայրենիքը հնարավոր է ազատագրել 6 տարում, բայց կորցնել 44 օրում։
Գրեթե լուսադեմ է, բայց անքնությունը դարձել է կյանքի ուղեկից՝ պատկերացնելով այն աղետը, որը նոր թափով գալիս է մեզ վրա։ Ամենավատ երազում անգամ չէի կարող երևակայել, որ իմ ազգն այսքան թմրած, իսկ իշխանությունն այսքան ապազգային կարող է լինել»: