Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Այս կարգի ձևախեղումներով զբաղվող անձին դեռ Հայաստանում 33% ձայն տվող կա». Զառա Հովհաննիսյան

«Այս կարգի ձևախեղումներով զբաղվող անձին դեռ Հայաստանում 33% ձայն տվող կա». Զառա Հովհաննիսյան
225
Կիրակի, 21 մարտի, 2021 թ., 18:21

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդ, որը Մարտի 1-ից հետո մի քանի տարի թաքնվել է տարբեր վայրերում, խոսում է հրապարակը վերջինը ստիպողաբար լքած և տնային կալանքի տակ գտնվողի մասին։ Սա թյուրիմացություն է, ու այս կարգի ձևախեղումներով զբաղվող անձին դեռ Հայաստանում 33% ձայն տվող կա, ինչ ասեմ։
Հա, մեկ էլ իրեն ասեք, որ Հայաստանում մահապատիժ չկա, ու ժողովուրդը վաղուց արդեն որոշել է, որ որևէ մեկին չի կախելու, դա ամրագրված է նաև ՀՀ սահմանադրությամբ։ Առնվազն թող կարդա Սահմանադրությունը, հասկանա, թե ժողովրդի լիազորությունները ինչ շրջանակում են գործում»։