Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Վերջին տասնամյակներին հայ ժողովուրդն անցել է այլասերման երկու մեծ շրջափուլերի միջով». Կ. Փաշոյան

«Վերջին տասնամյակներին հայ ժողովուրդն անցել է այլասերման երկու մեծ շրջափուլերի միջով». Կ. Փաշոյան
208
Կիրակի, 21 մարտի, 2021 թ., 20:36

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջին տասնամյակներին հայ ժողովուրդն անցել է այլասերման երկու մեծ շրջափուլերի միջով։
Այլասերման առաջին հոսանքը ՀՀԿ-ական ժամանակաշրջանն էր, երբ մարդիկ զանգվածաբար ներքաշվեցին կոռուպցիայի և ընտրակաշառքի արատավոր միջավայր՝ կորցնելով մարդկային արժանապատվությունն ու հավատը պետության նկատմամբ։
Երկրորդ հոսանքը փաշինյանական ժամանակաշրջանն է, երբ զանգվածները պոպուլիզմի օփիումի ազդեցության տակ կորցրեցին իրենց բանականությունն ու ընդհանրապես մարդկային դիմագիծը։
Այս պահի դրությամբ պատմության դատաստանի առջև կանգնած է մարդկային երկու տեսակ՝ տասը հազար դրամով ընտրատեղամասում պետություն վաճառողն ու պետություն ոչնչացնող հանրահավաքում խելագարվածը։ Երկուսը մեկտեղված են նույն մարմնում։ Մարմին, որը բուժման կարիք ունի և անպայման կբուժվի»։