Փաշինյանի հակասական հայտարարությունները Су-30ՍՄ-ների մասին
![]() 394 Կիրակի, 21 մարտի, 2021 թ., 19:39 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Սու-30ՍՄ կործանիչների հրթիռների բացակայության մասին հակասում է իր իսկ հայտարարություններին, որոնք նա արել էր 2020թ․-ի հուլիսին։ Երեկ, Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետն ասել էր, որ Հայաստանը Ռուսաստանից Սու-30ՍՄ կործանիչները գնել է առանց հրթիռների։ «Մեզ ասում են՝ ինչի՞ համար եք գնել ինքնաթիռները։ Այո, մենք ինքնաթիռները գնել ենք, դրանք մայիսին տեղ են հասել, և մենք չենք հասցրել պատերազմից առաջ գնել դրանց հրթիռները»,- ասել է Փաշինյանը։ Այնինչ 2020թ․-ի հուլիսին Փաշինյանն ինքն էր հայտարարել, որ ՀՀ ԶՈւ Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները զորավարժություններ են անցկացրել՝ խոցելով թիրախները «օդ-ցամաք» հրթիռներով և անգամ տեսանյութ էր հրապարակել։ «Մեր «Սու-30CM»-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել՝ փորձարկելով երկինք-երկիր հրթիռները «գրոհային գործողության» համար։ Բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ»,- գրել է Փաշինյանը։ Համապատասխան գրառումը հիմա էլ կա վարչապետի ֆեյսբուքյան էջում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
