«Հայկական բանակը մինչև վերջ քանդելու՝ Ալիևի հանձնարարությունը վստահված է Արտակ Դավթյանին». Արթուր Ղազինյան
![]() 298 Երկուշաբթի, 22 մարտի, 2021 թ., 14:30 «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոնարհ հարսիկի դեմքով այս «գեներալը», ով ուղիղ պատասխանատվություն է կրում ՀՀ Զինված ուժերի կազմաքանդման և մարտունակության թուլացման համար, ադրբեջանական հատուկ օպերացիայի շրջանակներում իրեն հռչակել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։ Եթե հիշում եք, Ալիևը որոշ ժամանակ առաջ հայտարարեց, որ Հայաստանին բանակ պետք չէ և տարակուսանք հայտնեց Ռուսաստանի դեսպանի՝ հայակական բանակը արդիականացնելու Ռուսաստանի մտադրության մասին հայտարարության վերաբերյալ։ Վերջին հինգ ամիսներին տեղի ունեցած իրադարձություններն ապացուցեցին, որ Ալիևի հանձնարարությունները Փաշինյանի կողմից ընդունվում են անվերապահ և ենթակա են կատարման։ Հայկական բանակը մինչև վերջ քանդելու Ալիևի հանձնարարության կատարումը վստահված է Արտակ Դավթյանին, ում Փաշինյանն արդեն՝ օրենքի կոպիտ խախտումով, հռչակել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, ով արդեն ձեռնամուխ է եղել այդ առաքելությանը։ Ադրբեջանական գործակալներին և առանձնահատուկ հիմարներին ի գիտություն. Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, իսկ դրա դեմ ցանկացած գործողություն կորակվի որպես հանցագործություն»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
