Սպառնացել են Արցախում զոհված հերոսի հորը, հայհոյել նրան ու նրա ընտանիքին
![]() 365 Երկուշաբթի, 22 մարտի, 2021 թ., 19:15 «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար, զոհվածի հայր Գեղամ Նազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր՝ մարտի 22-ին Անդո Գրիգորյան անուն, ազգանունով օգտատերը նախ ֆեյսբուքյան ընդհանուր տիրույթում հայհոյախառն գրառում արեց իմ գրառման տակ, ապա արդեն մեսենջերով, անձնական նամակով սկսեց ոչ միայն սպառնալ, այլ հայհոյել ինձ, իմ ընտանիքին, դրանով փորձելով անարգել նաև Արցախում հերոսաբար զոհված իմ որդու՝ Աբգար Նազարյանի հիշատակը։ Նախ ինձ հրավիրելով Ավանի թաղապետարանի մոտ, ապա տեղեկացնելով, որ գիտի իմ հեռախոսահամարը, նա անդադար սպառնում էր հաշվեհարդար տեսնել իմ և ընտանիքիս նկատմամբ։ Իմ հորդորին, զանգել և արտահայտվել, նա ակնարկեց, որ իմ դեմ հարձակում են իրականացնելու կամ հարձակում է իրականացնելու հենց իմ բնակության վայրում, շենքի մուտքում: Այս ամենից հետո նա ինձ արգելափակեց։ Դիմում եմ իրավապահ մարմիններին՝ ԱԱԾ-ին, ոստիկանությանը, դատախազությանը՝ միջոցներ ձեռնարկել այս օգտատիրոջը հայտնաբերելու համար եւ պարզելու հնարավոր կենտրոնը, որից ուղղորդվում է նրա գործողությունները։ Ես դիմում եմ իրավապահ մարմիններին ոչ այն պատճառով, որ վախեցած եմ։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
