«Նման սուտ նույնիսկ Շարմազանովից ու Աշոտյանից լսած չկայի». Դանիել Իոաննիսյան
![]() 726 Երեքշաբթի, 23 մարտի, 2021 թ., 14:56 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գևորգ Գորգիսյանը խորհրդարանում քիչ առաջ հայտարարեց, որ 2018-ի ԱԺ-ում ձեռք էր բերվել կոնսենսուս, որ Ընտրական օրենսգիրքը պետք է սահմանի բաց համամասնական ընտրակարգ (երևի նկատի ունի իրենց առաջարկած համապետական ռեյտինգային ընտրակարգը), իսկ «Դանիել Իոաննիսյանը տապալեց այդ կոնսենսուսը, և իր պատճառով օրենսգիրքը չընդունվեց»: Նման սուտ նույնիսկ Շարմազանովից ու Աշոտյանից լսած չկայի: 2018 թվականին Կառավարության ծրագրով նախատեսվել էր սովորական համամասնական ընտրակարգ: Դա քաղհասարակության ու բազում քաղաքական ուժերի՝ դեռևս 2016-ին ձեռք բերված կոնսենսուսի շարունակությունն էր: ԱԺ-ում դրան հստակ կողմ էին ՔՊ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն: ՀՀԿ-ն էլ՝ մե՛կ կողմ էր, մե՛կ դեմ էր: «Լուսավոր Հայաստանը» առաջարկում էր համապետական ռեյտինգային ընտրակարգ, բայց նույնիսկ իրենք չէին պնդում այդ մոտեցումը և վերջում կողմ քվեարկեցին սովորական համամասնականին: Զզվելի է: Պարզապես զզվելի է»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
