Վեճ ու դանակահարություն Երևանում. մասնակիցներից են պաշտոնյաների ու բարձրաստիճան սպաների որդիներ
![]() 373 Երեքշաբթի, 23 մարտի, 2021 թ., 21:04 Մարտի 21-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում «Երևանի 2-րդ բուժմիավորում» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Մինչ ոստիկանները պարզում էին վիրավորի ինքնությունը, ժամը 23:00-ի սահմաններում Միքայելյան վիրաբուժության կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի թիկնային մակերեսի ծակած պատռած վերք, աջ ազդրի վերին 3-րդականի ծակած-պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումերի արդյունքում նշված վայրում վիճաբանություն կատարելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 32-ամյա Արմեն Մկրտչյանին և 35-ամյա Մկրտիչ Մկրտչյանին: Կայքի տեղեկություններով՝ նրանք հարազատ եղբայրներ են և վերջիններիս մորաքրոջ որդու՝ հիվանդանոց տեղափոխված Ա. Մովսիսյանի, Երևանի բնակիչ, 36-ամյա Արտյոմ Մկրտչյանի հետ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ՝ 18-ամյա Արթուր Սարդարյանի, 18-ամյա Դավիթ Տոնապետյանի, 18-ամյա Տիգրան Պարոնիկյանի, 21-ամյա Վահե Պարոնիկյանի, 21-ամյա Գարիկ Վարոսյանի, 18-ամյա Սարգիս Նիկողոսյանի, 19-ամյա Մել Կիրակոսյանի, և 22-ամյա Նիկոլայ Մամյանի միջև: Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանության ժամանակ Ն. Մամյանը իր մոտ եղած դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել 2-րդ բուժմիավորում տեղափոխված Ա. Մկրտչյանին և Միքայելյան վիրաբուժության կենտրոն տեղափոխված Ա. Մովսիսյանին: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
