«Շատ ազդվում եմ, որ ձեզ նեղ դրության մեջ եմ դնում»․ Ուրիխանյանը՝ Հովհաննիսյանին
![]() 222 Չորեքշաբթի, 24 մարտի, 2021 թ., 13:16 Այսօր՝ ԱԺ նիստի ժամանակ, անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, դիմելով արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանին, որը հանդես էր գալիս «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցի զեկուցմամբ, ասաց․ «էս քննարկման համատեքստում չեմ կարող չհարցնել, թե ինչպիսին է ձեր որակումը գործող նախարարի կողմից գործող լրագրողին ծեծելու վերաբերյալ»։ Փոխնախարարը պատասխանեց, որ հարցն ավելի շատ իրավապահ մարմիններին է վերաբերում։ «Հարցին պատասխանելու համար փաստական հանգամանքներին ծանոթ լինելու անհրաժեշտություն է առաջանում։ Ես, որակման հետ կապված, հստակ պատասխան չեմ կարող տալ»,- հավելեց Հովհաննիսյանը։ «Շատ ազդվում եմ, որ ձեզ նեղ դրության մեջ եմ դնում, հասկանում եմ նաև ձեր կոռեկտությունը»,- դիմելով փոխնախարարին՝ ասաց Ուրիխանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
