Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Ուզում եմ ներողություն խնդրել հանրությունից և հատկապես Փայլակից». Հակոբ Արշակյան

«Ուզում եմ ներողություն խնդրել հանրությունից և հատկապես Փայլակից». Հակոբ Արշակյան
226
Չորեքշաբթի, 24 մարտի, 2021 թ., 16:45

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, անդրադառնալով իր և լրագրող Փայլակ Ֆահրադյանի հետ կապված միջադեպին, ներողություն խնդրեց վերջինից:
«Ուզում եմ ասել, որ ձեզ բոլորիդ շատ սիրում եմ: Շատ մեծ հարգանք ունեմ ցանկացած մասնագիտության, նաև լրագրության հանդեպ և կարևորում եմ ձեր պրոֆեսիոնալ գործունեությունը: Կատարված դեպքի հետ կապված ներողություն եմ խնդրել ականատեսը եղած քաղաքացիներից: Հիմա ուզում եմ ներողություն խնդրել հանրությունից, լրագրական հանրույթից և հենց կոնկրետ Փայլակից»,- հայտարարեց նախարարը: