Հայաստանը դեմ է քվեարկել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բանաձևին
![]() 1087 Հինգշաբթի, 25 մարտի, 2021 թ., 20:52 Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների խորհրդի՝ Սիրիային վերաբերող բանաձևին, որ ընդունվել է մարտի 24-ին՝ Մեծ Բրիտանիայի, ԵՄ անդամ երկրների, Թուրքիայի, Հորդանանի, Քաթարի և Քուվեյթի նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Ռուսական պատվիրակությունը, որ մասնակցում է Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նիստին, Սիրիայի վերաբերյալ բանաձևը գնահատել է «չափազանց կողմնակալ»: ՌԴ պատվիրակության անդամ Դմիտրի Վորոբյովը, ելույթ ունենալով, հայտարարել է, որ այս փաստաթուղթը չափազանց կողմնակալ է, կառուցված է չհիմնավորված շահարկումների և կեղծ դատողությունների վրա, խեղաթյուրում է իրականությունը և բացահայտ քաղաքականացված բնույթ ունի»: Բացի Ռուսաստանից, այս բանաձևին դեմ են քվեարկել նաև Հայաստանը, Բոլիվիան, Վենեսուելան, Չինաստանն ու Կուբան: Չինաստանի ներկայացուցիչը ևս նկատել է՝ փաստաթղթի բովանդակությունն արդար ու օբյեկտիվ չէ: «Նման բանաձևի նախագիծը չի նպաստի սիրիական հարցի քաղաքական լուծմանը, այն չի կարող թեթևացնել սիրիացի ժողովրդի տառապանքները»,- ասել է նա: |

«Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ
191Երեկ, 14:48
Ակնկալվում է, որ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում կստորագրի ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ
73911.02.2026, 23:28
Գարեգին Երկրորդն ընդունել է Ռոբերտ Ամստերդամին
42611.02.2026, 16:00
Քննչական կոմիտեն ձայնագրություն է հրապարակել (տեսանյութ)
45311.02.2026, 14:06
Ալիևը և Վենսն ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին խարտիա
94810.02.2026, 20:05
Սկսվել է Ալիևի և Վենսի հանդիպումը
84510.02.2026, 18:22
Վենսի հայտարարության թարգմանությունը տարընթերցման առիթ է դարձել
38710.02.2026, 15:00
Դատախազությունը պահանջում է Իշխան Սաղաթելյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, 700 հազար դոլարին համարժեք դրամ
44110.02.2026, 10:30
