Ջհանգիրյանին հանդիպելու համար ԲԴԽ այցելած քննիչները քննում են Գորիսի և Քաջարանի քաղաքապետերի քրգործերը․ Mediaport
![]() 293 Հինգշաբթի, 25 մարտի, 2021 թ., 22:12 Ջհանգիրյանի հետ հանդիպելու համար ԲԴԽ են այցելել նաև Գորիսի և Քաջարանի քաղաքապերի դեմ հարուցված քրեական գործերը քննող քննիչները․ գրում է Mediaport-ը։ Փաստաբան Ամրամ Մակինյանը հրապարակել է ԲԴԽ-ից ստացած պատասխանը, որով ապացուցվում է մամուլի հրապարկումները, որ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը, որը Ռուբեն Հայրապետյանի որդու գործով ցուցումներ էր տվել քննիչին, մի քանի անգամ այցելել է ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանին՝ ըստ երևույթին դարձյալ ընդդիմադիրների հետապնդումերի գործերով: Մինչդեռ ԲԴԽ-ի պատասխանում Mediaport-ը մեկ այլ կարևոր հանգամանք նկատեց: Փետրվարի 8-ին և 12-ին ԲԴԽ-ում Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպել են նաև Գորիսի և Քաջարանի քաղաքապետերի դեմ հարուցված քրեական գործերը քննող քննիչներ Ռոման Սարդարյանն ու Արսեն Գեղամյանը, որոնց ազգանունները թեև փակված են, բայց մեր աղբյուրը պնդում է, որ խոսքը հենց նրանց մասին է: Հիշեցնեք, որ Փաշինյանի հրաժարականը պահանջելուց հետո Սյունիքի 4 քաղաքապետերի դեմ քրեական գործեր հարուցվեցին: Փաստացի Ջհանգիրյանը ԲԴԽ է գործուղվել ընդդիմախոսների դեմ հետապանդումները համակարգելու համար: ![]() |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54

