«Տեղի է ունեցել անհավանական մի բան». Աննա Մկրտչյան
![]() 402 Ուրբաթ, 26 մարտի, 2021 թ., 12:24 ՀՀԿ խորհրդի անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը, ընդունելով Օնիկ Գասպարյանի դիմումը, միաժամանակ, կիրառել է հայցի ապահովման միջոց: Այսինքն՝ դատարանը, ըստ էության, կասեցրել է ոչ միայն Օնիկ Գասպարյանին իրավունքի ուժով պաշտոնից ազատելու հանգամանքը, այլև, հետևաբար, դրանով իսկ արգելել է նրա փոխարեն նշանակել այլ անձի: Սակայն, իշխանությունը, ի դեմս կառավարության, ոչ միայն հայտարարեց, որ այդ որոշումն ապօրինի է, այլև՝ վարչապետն առաջարկեց, իսկ Արմեն Սարգսյանը նշանակեց Արտակ Դավթյանին ՀՀ ԳՇ պաշտոնին: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանն ապօրինի են համարել դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը, և հակառակ այդ որոշման կարգավորումների, Արտակ Դավթյանին նշանակել են այդ պաշտոնում: Բայց տեղի է ունեցել անհավանական մի բան՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հաստատել է այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը հանցագործ են և կատարել են ՀՀ քր.օր-ի 353-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն: Մանրամասնեմ. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը միասնական հանցավոր դիտավորությամբ, անտեսելով ՀՀ վարչական դատարանի կողմից ընդունված որոշումը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, Արտակ Դավթյանին հանցակիցներից մեկի միջնոդությամբ և մյուսի հրամանագրով նշանակում են ՀՀ ԳՇ պետի պաշտոնում: Սակայն, միևնույն ժամանակ, ՀՀ արդարադատության նախարարությունը միջնորդություն է ներկայացնում դատարան՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու համար: Այսինքն՝ մի կողմից ՀՀ վարչապետն ու ՀՀ նախագահը համարում են, որ դատական այդ ակտն ապօրինի է կամ չի սահմանափակում իրենց լիազորությունները ԳՇ պետի պաշտոնում նոր նաշանակում անելու համար, մյուս կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացնում է միջնորդություն հայցի ապահովումը վերացնելու, այն է՝ ԳՇ պետի պաշտոնում նոր նշանակում կատարելու սահմանափակումը վերացնելու համար: Այսինքն՝ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդություն ներկայացնելու փաստն, ինքնին, հիմնավորում է, որ ՀՀ վարչապետն ու ՀՀ նախագահը դիտավորությամբ չեն կատարել ՀՀ դատական ակտն ու ՀՀ ԳՇ պետ նշանակելու իրենց իրավասությունը սահմանափակված լինելու պայմաններում, մեկը միջնորդել, մյուսը՝ հրամանագրել է նոր նշանակումը: Այս փաստն արդեն բավարար է ՀՀ քր.օր-ի 308-րդ և 353-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու համար»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23101:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
29400:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
418Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
964Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
453Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1219Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1140Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
979Երեկ, 14:24
