«Գերիների հարցը շատ նուրբ և հանգիստ աշխատանք է պահանջում». Տիգրան Ավինյան
![]() 327 Ուրբաթ, 26 մարտի, 2021 թ., 22:08 ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում անդրադառնալով Ադրբեջանում պահվող ռազմագերիների հարցին, համոզմունք հայտնեց, որ նրանց ազատման գործում Հայաստանը արդյունքների կհասնի: «Ռուսաստանի Դաշնությունը միանշանակ կիսում է մեզ հետ այն մոտեցումը, որ բոլոր ռազմագերիները և ձերբակալված անձինք պետք է վերադառնան։ Չնայած Ադրբեջանի նախագահը մեկ անգամ չէ, որ հայտարարություններ է տարածել, որոնք հակասում են նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակությանը։ Այնուամենայնիվ կարծում եմ, էստեղ շատ նուրբ և հանգիստ աշխատանք է պահանջվում մեզանից, համբերություն է պահանջվում։ Եվ ես, միանշանակ, համոզված եմ, որ մենք արդյունքների հասնելու ենք։ Ինչպես նաև ուզում եմ շեշտել, որ միջազգային ճնշումը այս առումով Ադրբեջանի վրա գնալով ավելանում է և շարունակաբար ավելանալու է։ Որովհետև սա մի կետ է, որտեղ շատ տարընթերցման կամ տարբեր ձևի մեկնաբանությունների հնարավորություն չկա։ Անկախ նրանից, թե ադրբեջանական ինչ կարգավիճակ է տալիս այդ անձանց, ովքեր որ պահվում են՝ դրանք բոլորը, լինեն ձերբակալված, լինեն քաղաքացիական, լինեն ռազմագերի, բոլորը պետք է վերադարձվեն առանց նախապայմանների»,- ասաց Ավինյանը: Եթերի ընթացքում նա հայտնեց, որ մինչ օրս Հայաստանին վերադարձվել է 70 անձ: Ավինյանը, միևնույն ժամանակ, չհայտնեց ներկայումս Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների թիվը, նրա խոսքով՝ տեղեկությունը խորհրդապահական բնույթի է: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
