Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Շատերը չնկատեցին, որ ՍՈՒ-երի մասով էլ անուղղակի ՌԴ-ն համարվեց ոչ վստահելի ռազմավարական գործընկեր»․ Կ․ Հովհաննիսյան

«Շատերը չնկատեցին, որ ՍՈՒ-երի մասով էլ անուղղակի ՌԴ-ն համարվեց ոչ վստահելի ռազմավարական գործընկեր»․ Կ․ Հովհաննիսյան
328
Շաբաթ, 27 մարտի, 2021 թ., 15:24

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ հասկանալ, թե՞ ինչու են այդքան խոսում Իսկանդերի և ՍՈՒ-երի մասին։
Շատերը, հավանաբար, չնկատեցին, որ ՍՈՒ-երի մասով էլ անուղղակի ՌԴ-ն համարվեց ոչ վստահելի ռազմավարական գործընկեր, ով կարող է ՍՈՒ-ն վաճառել ռազմավարական գործընկերոջն առանց հրթիռների (չգիտես՝ ինչու, աքսեսուար են անվանում հրթիռները)։
Ո՞վ է ուզում բոլորին ապացուցել, որ ռուսական զինտեխնիկան, զենքը մեծ շեղումներ ունեն, ո՞վ է ուզում բոլորին ապացուցել, որ ՌԴ-ն անբարեխիղճ և ոչ վստահելի ռազմական գործընկեր է շուկայում․․․
Մի խորհուրդ տամ, դուրս եկեք աշխարհաքաղաքական խաղերից, թող ուրիշ ապացուցող գտնեն, դուք մի՛ ստանձնեք այդ դերը, որը լավ տեղ չի տանի մեր պետությանը։ Ով ուզում է լինի պատվիրատուն, եթե անգամ ՌԴ-ն (տեսականորեն դա հնարավոր չէ, բայց եթե նույնիսկ ադպես է), մի ստանձնեք այդ աշխարհաքաղաքական խաղերի վտանգավոր դերը»։