Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Համադրել եմ զոհերի թվի՝ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունները. այդպես էլ չստացվեց հասկանալ՝ ո՞րն է ավելի հավաստի». ԼՀԿ պատգամավոր

«Համադրել եմ զոհերի թվի՝ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունները. այդպես էլ չստացվեց հասկանալ՝ ո՞րն է ավելի հավաստի». ԼՀԿ պատգամավոր
215
Երկուշաբթի, 29 մարտի, 2021 թ., 19:56

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի օր առաջ՝ մարտի 21-ին համադրել եմ զոհերի թվի՝ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունները, բայց այդպես էլ չստացվեց հասկանալ՝ ո՞րն է ավելի հավաստի։
ՊԲ պաշտոնական տեղեկատվությամբ՝ հայրենիքի համար մղված մարտերում զոհվածների թիվը պաշտոնական ցուցակում ընդհանուր 2624 անուն (մարտի 21-ի դրությամբ)։
Փաշինյանը Արագածոտնի մարզ կատարած այցի ժամանակ ասաց, որ զոհերի թիվը 3250 է։
Մեկ ամիս առաջ, ըստ Առողջապահության նախարարի՝ 3577 մարմին այդ պահի դրությամբ ենթարկված է եղել դատաբժշկական փորձաքննության։
Երկու ամիս առաջ լիագումար նիստերին ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Ավինյանն ասաց, որ 3439 մարմին է հայտնաբերվել՝ վստահեցնելով (չգիտեմ ինչպես), որ զոհերի թիվը 4000-ը չի անցնելու»։