«Ապշել եմ ՍԴ-ի պահվածքից. այնտեղ դեռ ճգնաժամ կա». Սեդա Սաֆարյան
![]() 298 Երկուշաբթի, 29 մարտի, 2021 թ., 20:43 «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը գտնում է, որ Սահմանադրական դատարանը դեռ ճգնաժամի մեջ է: «Վարչապետի հայտարարությունը, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամը հաղթահարված է, մասնավորապես երբ այնտեղ կա Հրայր Թովմասյան ու Արևիկ Պետրոսյան, ովքեր այս գործով ակնհայտ շահագրգիռ անձինք են, ովքեր 2009 թվականին այս հոդվածի վերաբերյալ փորձաքննության և սահմանադրականության հետ կապված պիտի եզրակացություն տված լինեին, և չի կարող մի դեպքում տրվել դրական եզրակացություն, որ Սահմանադրությանը չի հակասում, և երբ որ կիրառման խնդիր առաջ գա, այն է՝ իրենց սիրելի Ռոբերտ Քոչարյանի գործով, հանկարծ պարզվի, որ իրենց իսկ ընդունած և սահմանադրական նորմերին, չափանիշներին բավարարող նորմն այսօր հակասահմանադրական է: Ասենք, մարդը դեմքը ինչքա՞ն կարող է կորցնի, որ այս կարգի որոշում ընդունի: Ես ուղղակի ապշել եմ Սահմանադրական դատարանի պահվածքից, երբ որ սահմանադրական նորմը կարելի էր մեկնաբանել: Այդ տեսանկյունից վարչապետն անգամ նշանակումների հարցում այնպես չի, որ շատ դրական անձնավորությունների է նշանակել, և պետք է շատ հանգիստ ու հույս ունենալ, որ այդ նոր գնացած դատավորները կարող են սահմանադրական արդարադատություն իրականացնել, որովհետև էլի եմ ասում, որ այդ մարդկանց անցյալը թույլ չի տալիս, որ մաքրվեն այդ պատմությունից և կարողանան դատարանում որպես դատավոր հանդես գան: Եվ այս տեսանկյունից հակված եմ ասելու, որ ՍԴ-ն ոչ միայն ճգնաժամի մեջ է, այլ Հայաստանի Հանրապետության համար իրականում չկա»,- ասել է փաստաբանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
