ՃՏՊ Աբովյանում. կա զոհ և 3 վիրավոր
![]() 232 Երկուշաբթի, 29 մարտի, 2021 թ., 23:20 Մարտի 29-ին, ժամը 14:52-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մոտակայքում բախվել են «Toyota» և «Lada» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Է․ Հ․, ծնված 2000 թ.) և «Lada 21110» (վարորդ՝ Պ. Ղ., ծնված 1944 թ.) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Lada 21110» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Պ․ Բ․-ին (ծնված 1957 թ.), վարորդ Է․ Հ․-ին և ուղևոր Ն․ Ն․-ին (ծնված 2002 թ.) տեղի ուժերով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ Ն. Ն․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ մյուսները տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Lada 21110» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, այնուհետև՝ վարորդին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ Աբովյանի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին Պ․ Ղ․-ն մահացել է։
|

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23101:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
29400:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
418Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
964Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
453Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1219Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1140Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
979Երեկ, 14:24
