«Քոչարյանն ու ԲՀԿ-ն ո՞վ են, որ ինքնուրույն բան ասեն. ՌԴ-ի խրտվիլակներն են». Միքայել Հայրապետյան
![]() 348 Երկուշաբթի, 29 մարտի, 2021 թ., 23:40 Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը «Ֆակտոր»-ի եթերում անդրադարձել է Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտին՝ անվանելով նրանց «խրտվիլակներ»: Ադրադառնալով փաստին, որ ԲՀԿ-ն արդեն հայտարարում է ՌԴ-ի հետ նոր ռազմաքաղաքական դաշինք կնքելու անհրաժեշտության մասին, իսկ Ռոբերտ Քոչարյանը խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու մասին, Մ. Հայրապետյանն ասել է. «Ոչ թե Ռոբերտ Քոչարյանը կամ «Բարգավաճ Հայաստանն» են ասում այդպիսի բան, այլ Մոսկվայից են ասել՝ «ասեք այդպիսի բան»։ Նրանք ո՞վ են, որ ինքնուրույն բան կարողանան ասել, խրտվիլակներ են պարզապես, Ռուսաստանի ստեղծած խրտվիլակներ։ Քաղաքական դաշտում որոշակի ազդեցություն ունեցող բոլոր ուժերը ռուսական ագենտուրա են։ Այստեղ կասկած լինել անգամ չի կարող։ Իրենք են ինքնառաջարկվում ՌԴ-ին, հրամանը ստանալիս կատարում են, հիմա մրցակցում են՝ որն ավելի լավ կկատարի հրամանները։ Մեկն ասում է՝ ՌԴ-ի հետ ավելի սերտ ինտեգրում, մյուսն ասում է՝ ինձ տվեք իշխանությունը, ես կպայքարեմ հակառուսության դեմ, այն դեպքում, որ լավ գիտի՝ Հայաստանում հակառուսականություն չկա և չի կարող լինել, որովհետև մենք «հակա» ժողովուրդ չենք։ Ակունքում արժեքներն են դրված, դրանից պիտի խոսենք, թե չէ՝ մի Քոչարյան էս կողմ, մի Քոչարյան՝ էն կողմ․․․ 11-րդ բանակն արդեն բերեցին Հայաստան՝ Ղազախի և Իջևանի կողմից, պարզապես փորձում է Կարմիր բանակն այստեղ ուժեղանալ, որովհետև տարածաշրջանում փորձություններ են սպասվում և ինքը Թուրքիայի հետ եղբայրություն է անում, պարտավորություն ունի և պետք է կատարի»,- ասել է բանախոսը: Մանրամասները՝ տեսանյութում:
|

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
