«Իսկ միգուցե սրա տակ ուրիշ բա՞ն կա թաքնված». Կարինե Հարությունյան
![]() 260 Չորեքշաբթի, 31 մարտի, 2021 թ., 00:24 Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Պատերազմը ցույց տվեց, որ Մինսկի խմբի համանախագահները ձախողել են իրենց գործունեությունը: Նրանք կոչված էին և կոչված են ոչ միայն բարենպաստ մթնոլորտ ստեղծել բանակցությունների միջոցով հարցի կարգավորման համար, նրանք նաև պետք է բացառեին ռազմական լուծումները, իսկ սեպտեմբերի 27-ն ապացուցեց՝ իրենք ձախողել են իրենց այդ մանդատի ուղղությունը»: Սա ասել է ՀՀ արգործնախարարը: Նախ՝ լավ է ասաց, թե չէ մենք էլ վեց ամիս գլուխ ենք կոտրում, թե պատերազմն ինչու եղավ: Երկրորդ՝ եթե մտադիր եք Մինսկի խմբին վերջնականապես դուրս թողնել գործընթացներից (իրականում նույնն է, թե՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային, քանի որ ռուսներն արդեն գլխավոր ասողի դերում են), դրանով կմիանաք, եթե չասենք՝ արդեն միացել եք, Ադրբեջանի և Թուրքիայի ծրագրին՝ հարցը լուծել իրենց ձևով: Գիտենք, որ սա եք ուզում, տեսնում ենք: Մինսկի խումբն այդպիսին էր, որովհետև դո՛ւք էիք անգործունակ և ամուլ՝ նվազագույնը: Երկուսուկես տարում Նիկոլ Փաշինյանը ոչ մի առաջարկ չդրեց բանակցությունների սեղանին, այլ միայն դատարկամիտ, դիվանագիտությունից հեռու հայտարարություններ արեց: Ի՞նչ համարձակությամբ եք այսօր մեղադրում Մինսկի խմբին, երբ ինքներդ էիք Ղարաբաղի հարցի գերեզմանափորը: Իսկ միգուցե սրա տակ ուրիշ բա՞ն կա թաքնված. Մինսկի խմբում Թուրքիայի դերակատարությունն ակտիվացնելու հարցը»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
