«Ինձ հետ կապվեց Վարդան Ղուկասյանն ու ուղարկեց ստացած զանգի ձայնագրությունը». Արտակ Գալստյան
![]() 369 Երեքշաբթի, 30 մարտի, 2021 թ., 10:04 Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ ՄԻԱՅՆ ՁԵՐ ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔՆ Է Նոր ինձ հետ կապվեց վստահորդս՝ Վարդան Ղուկասյանը: Պատմեց մի հետաքրքիր զանգի մասին և ուղարկեց ձայնագրությունը: Առաջին ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ զանգահարողը փորձում է Վարդան Ղուկասյանի դեմ կրկին կեղծ մեղադրանք սարքել և կրկին շորթում: Առայժմ անուններ չեմ հրապարակի, դա Վարդան Ղուկասյանի գործն է: Իմ կողմից կասեմ հետևյալը՝ պարոնա՛յք, այս անգամ չի ստացվի, պետք չէ նրան կաշառել, լռելու դիմաց գույքային առաջարկներ կատարել, հետո էլ փորձել դա որպես շորթում ներկայացնել, նաև հիշեցնեմ, որ ձեր առերևույթ հանցագործությունների փաստով Վարդան Ղուկասյանն արդեն իսկ ներկայացրել է հաղորդումներ ՀՀ իրավապահ մարմիններին, իսկ այդ հանգամանքն ինքնին բացառում է շորթման հանցակազմը: Լիազորված եմ նաև Վարդան Ղուկասյանի անունից ձեզ հայտնելու, որ նրա լռելու միակ նախապայման կարող է հանդիսանալ միմիայն ձեր կատարած հանցագործությունների մասին ինքնախոստովանական ցուցմունքն ուղղված գլխավոր դատախազին: Կարծում եմ՝ հստակ շարադրեցի, և հասցեատերերը հասկացան»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
