Որոնողական աշխատանքները շարունակվում են Ջրականի և Վարանդայի շրջաններում. ԱԻՊԾ
![]() 247 Երեքշաբթի, 30 մարտի, 2021 թ., 10:36 ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինվորականների ու պահեստազորայինների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում՝ 2 ջոկատով: Նշենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում, գյուղական ու քաղաքային համայնքներում, դիրքային, լեռնային ու անտառային հատվածներում, Արցախի փրկարարները սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ այսօր, բոլոր ուղղություններում իրականացրել են փրկարար-որոնողական աշխատանքներ: Զինադադարից հետո հայտնաբերվել է ընդհանուր 1524 աճյուն: Այժմ որոնումներն իրականացվում են, ըստ անհրաժեշտության, պարտադիր տարածքին ծանոթ կամ ռազմական գործողություններին մասնակցած ուղեկցորդի մասնակցությամբ»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
