«Հազարավոր մարդիկ մտածում են տեղափոխվել Ռուսաստան կամ ԱՄՆ». նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ արտագաղթը Հայաստանում ճգնաժամային չափեր կարող է ստանալ:
«Ունենք նաև բարոյահոգեբանական ճգնաժամ, որը շատ խորն է: Մենք այդ խորությունը զգում ենք հազարավոր մարդկանց անտարբերության մեջ, անտարբերություն նաև քաղաքական գործընթացների նկատմամբ: Եթե 2018 թվականին փողոցում կարող էինք տեսնել 100, 200-300 հազար քաղաքացիների, մասնավորապես երիտասարդների, ապա այսօր ցավով լսում եմ, որ հազարավոր մարդիկ մտածում են տոմս գնել, տեղափոխվել Ռուսաստան կամ ստանալ ԱՄՆ վիզա», – ասել է նախագահը։
Նրա խոսքով՝ մարդիկ, որոնք հպարտ էին, որ հայ են, իրենց մասնակից էին զգում հայաստանյան խնդիրներին, այսօր ավելի սառն են, խուսափող, զգուշավոր:
«Եթե 6-7 ամիս առաջ մենք Եղեռնը վերապրած, արցախյան առաջին պատերազմում հաղթանակած ժողովուրդ էինք, ապա արցախյան երկրորդ պատերազմից հետո շատերը նույն հարցն էին տալիս՝ ո՞վ ենք մենք: Եվ արտագաղթ կոչված խնդրի երկրորդ մասը Սփյուռքի ներսում արտագաղթն է: Այսինքն՝ մարդիկ, որոնք հպարտ էին, որ հայ են, իրենց մասնակից էին զգում հայաստանյան խնդիրներին, այսօր ավելի սառն են, խուսափող, զգուշավոր: Սա իր մեջ խոր վտանգներ է պարունակում»,– ասել է նախագահը։
Նրա կարծիքով՝ մենք կարիք ունենք հստակ կարգապահության՝ և՛ պետական ծառայության մեջ, և՛ գործարարների, և՛ բոլոր տեսակի ծառայությունների մեջ, և՛ գիտակցության, որ կարգապահությունից շատ բան է կախված:
«Ցավոք սրտի, նույնիսկ պետական ծառայության ոլորտում այդ կարգապահությունը չենք տեսնում: Պետությունն ունի բազմաթիվ պարտականություններ: Դրանք նաև սոցիալական են: Պարտականություններ ունեն նաև մարդիկ, քաղաքացիները՝ պետության, կառավարության նկատմամբ, որպեսզի նա ապահովի և՛ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու սահմանները, և՛ անվտանգությունն ընդհանրապես», – ասել է նա։
Նա ասում է, որ այսօր Հայաստանը, գտնվելով դժվարագույն պայմաններում, ամենագրավիչ երկիրը չէ աշխարհում, որտեղ ներդրումներ կարող են գալ: Այստեղ ներդրումներ անելն արդեն իսկ շատ խնդրահարույց է շատերի համար, իսկ պատերազմից հետո՝ առավել ևս:
«Հետևաբար մեզնից յուրաքանչյուրիցս պահանջվելու են և՛ նոր մոտեցումներ, և՛ լուծումներ, որոնք սովորական չեն, և՛, իհարկե, կարգապահ, ամենօրյա ծանր աշխատանք, որպեսզի Հայաստանը կրկին դարձնենք գրավիչ ներդրողների համար: Սա այն դեպքն է, որ և՛ կառավարությունը, և՛ հանրությունը, և՛ Ազգային ժողովը պետք է գտնեն ոչ ստանդարտ լուծումներ՝ սկսած հարկային լուծումներից, որոնք կքաջալերեն ներդրումը: Այն, որ հնարավոր է դա անել, վստահ եմ՝ իմ անձնական փորձից ելնելով», – ասել է Սարգսյանը։
ՀՀ նախագահի խոսքով՝ կան երկրներ ու ընկերություններ, որոնք պատրաստ կլինեն այդ ներդրումներն անել Հայաստանում: Երկիրը պետք է ամեն ինչ անի, որ ներդրողը զգա, որ ճիշտ երկիր է եկել:

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
35717.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
35817.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
41616.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
41716.11.2026, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
30416.11.2026, 14:06
ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը
29816.11.2026, 13:18
Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
49914.11.2026, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
50214.11.2026, 10:42