«Հայ հասարակությունը վերածվում է լարերի, որոնց վրա վիրտուոզ նվագում է Պեգովը». Հակոբ Բադալյան
![]() 258 Չորեքշաբթի, 31 մարտի, 2021 թ., 16:04 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական համացանցում հիմա էլ աշխուժորեն տարածվում է Ռոբերտ Քոչարյանի մասին հայտնի Պեգովի գրառումը, թե ով էր խանգարում ջոկատ կազմել և գնալ կռվելու: Նախ՝ Հայաստանի հանրությանը պետք է հետաքրքրեր հարցը, թե ո՞վ չի խանգարել Պեգովին «խորն ինտեգրված» լինել տեղի ունեցող ռազմական գործողություններում, հատկապես, երբ նա թե՛ այդ ընթացքում, թե՛ դրանից հետո տարբեր կարգի հայտարարություններով հարուցում է տեղեկատվա-քարոզչական ինտրիգներ: Երբ այդ ինտրիգը Նիկոլ Փաշինյանի դեմ է՝ Պեգովին ինտենսիվ տարածում են, այսպես ասած, ընդդիմադիր շրջանակից, երբ այդ ինտրիգը հիմա էլ Ռոբերտ Քոչարյանի դեմ է, Պեգովին տարածում է Քոչարյանին «ընդդիմադիր» շրջանակը: Այդպիսով հայ հասարակությունը, իր համար էլ թերևս աննկատ, վերածվում է լարերի, որոնց վրա վիրտուոզ նվագում է Պեգովը: Ընդ որում՝ նվագում է ոչ միայն Պեգովը: Կամ նվագում են ոչ միայն Պեգովով, այլ մի շարք այլ հայտնի դեմքերով, ընդ որում, պատերազմից էլ առաջ, ընդ որում, մատուցելով այդ ամենն իբրև հայ ժողովրդի մեծ բարեկամություն: Ահռելի աշխատանք կա անելու, որպեսզի հայ ժողովուրդը դադարի լինել այլոց նվագարանների լարի կարգավիճակում»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
