«Պլանավորել էի ոչ մի հարց չտալ, եթե ամբիոնից սուտ տեղեկություն չներկայացվեր»․ Մարուքյանը՝ Հովակիմյանին
![]() 266 Հինգշաբթի, 01 ապրիլի, 2021 թ., 12:12 Այսօր՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը քննարկելիս ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին, ասաց․ «Պլանավորել էի՝ ոչ մի հարց չտամ, ամենայն անկեղծությամբ, ուղղակի, եթե ամբիոնից սուտ տեղեկություն չներկայացվեր, ձայն չէի վերցնի։ Ուրեմն, «Լուսավոր Հայաստան»-ի որևէ ծրագրում գրված չէ, որ մենք նման օրենսգրքի նախագիծ պետք է ընդունենք, ինչ որ ասացիք»։ Մարուքյանի խոսքով՝ ընդդիմադիր մյուս խմբակցության ծրագրում էլ գրված չէ։ «Որտեղի՞ց եք էդ բաներն էդ ամբիոնից խոսում»,- ասաց Մարուքյանը։ Հիշեցնենք՝ Վահագն Հովակիմյանը հայտարարել էր, որ ԱԺ ընտրությունները մաքուր համամասնական ընտրակարգով անցկացնելու շուրջ քաղաքական ուժերի շրջանում ի սկզբանե առկա է եղել լայն համախոհություն։ «Ռեյտինգային ցուցակներից հրաժարվելու հանգամանքը 2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ, որպես նախընտրական խոստում, արտացոլված է եղել ներկայիս խորհրդարանի բոլոր երեք քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում»,- ասել էր Հովակիմյանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
