«Ի՞նչն էր խանգարում կապիտուլյանտին գնալ ռեյտինգային ընտրակարգով». Վահան Բաբայան
![]() 245 Հինգշաբթի, 01 ապրիլի, 2021 թ., 15:16 Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռեյտինգայինի և համամասնականի տարբերությունները կապիտուլյանտի համար Իշխող վարչախումբը ցանկանում է ազատվել ռեյտինգային ընտրակարգից և արդեն սկսել է քննարկումները: Պետք է առաջին հերթին հասկանալ՝ ի՞նչն էր խանգարում կապիտուլյանտին գնալ ռեյտինգային ընտրակարգով ԱԺ արտահերթ ընտրությունների: Ռեյտինգայինի մնալու դեպքում հողատուն պետք է իր ցուցակով առաջադրեր անհատների տեղերում, ինչպես եղավ վերջին անգամ 2018թ. դեկտեմբերին: Այն ժամանակ էյֆորիան մեծ էր և մարդիկ կարդալով «Փիլիպոս Փիլիպոսյան», բայց իմանաով, որ նա Նիկոլի կուսակցությունից է և քայլող, ինքնաբերաբար ձայն տվեցին՝ չհասկանալով վերահաս աղետի չափերը: Այսօր իրավիճակն այլ է, այդ նույն «Փիլիպոս Փիլիպոսյաններն» անհատապես մերժված վիճակում են և նույնիսկ, եթե որոշ մարդիկ դեռ սատարում են Նիկոլին, իր թիմից բացահայտ դժգոհ են տեղերում և անհատապես ձայն չեն տալու, իսկ դա նշանակում է, որ հողատուն կորցնում է ահռելի մեծ քանակի ձայներ տեղերում: Իսկ նոր նման դեմքեր կապիտուլյանտը չունի: Երկրորդը՝ դա հնարավորություն է ընդդիմությանը, քանի որ ընդդիմության մեջ են գտնվում մարդիկ, ովքեր իրենց ազդեցությամբ տեղերում կարող են ահռելի ձայներ բերել, և այդ ձայները հնարավոր է պարտության մատնեն քայլող ուսապարկերին: Ասեմ, որ ռեյտինգայինի պահպանման դեպքում հողատուն ուղղակի շանս չունի վերարտադրվելու: Եվ հենց սա էլ եղել է կապիտուլյանտի հաշվարկը, որ բոլոր հարցերը թողած հիմա շտապ Ընտրական օրենսգրքում փոփոխություն է տենչում»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
