Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Կարմիր Շուկայի թեման փակված է». Արցախի նախագահ

«Կարմիր Շուկայի թեման փակված է». Արցախի նախագահ
334
Հինգշաբթի, 01 ապրիլի, 2021 թ., 16:36

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 31-ին աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում, հանդիպումներ ունեցել Մարտունի քաղաքում և Բերդաշեն, Աշան, Նոր շեն, Հացի, Ավդուռ ու Մյուրիշեն համայնքներում: «Հայաստանի ցանկացած քաղաքական գործիչ, այս փուլում ինքնահաստատման առումով, կեղծ հայրենասիրական օրակարգով փորձում է մեղադրել մեզ, թե իբր փորձում ենք ինչ-որ գործարքներ իրականացնել ինչ-որ նպատակներով: Ո՞ւր էին կեղծ հայրենասերները, երբ ավելի քան 15 օր Կարմիր Շուկան վտանգված էր, ու հակառակորդը փորձում էր զավթել այն: Կարմիր Շուկայում 150 տուն ենք կառուցում ու մեզ մեղադրում են, որ պատրաստվում ենք հանձնե՞լ... Այս թեման փակված է, բաց էլ չի եղել: Ստվերային որևէ համաձայնություն որևէ փուլում չի լինելու»,- ասել է նախագահը:

«Կարմիր Շուկայի թեման փակված է». Արցախի նախագահ