Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Երկու հստակեցում»․ Դանիել Իոաննիսյան

«Երկու հստակեցում»․ Դանիել Իոաննիսյան
279
Հինգշաբթի, 01 ապրիլի, 2021 թ., 22:12

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի բարեկամներ, երկու հստակեցում.
1. ԱԺ-ն այսօր ընդունեց Ընտրական օրենսգրքի՝ նախատեսված փոփոխությունների մի մասը, որով միմիայն նախատեսվում է հրաժարվել «ռեյտինգային» ընտրակարգից: Մնացած փոփոխությունները դեռ քննարկվելու են: Մանրամասները կան այստեղ՝ https://reforms.am/reforms/electoral_system/ :
2. «Փակ ցուցակներով համամասնական ընտրակարգը» դա հենց սովորական համամասնական ընտրակարգն է, «փակ» բառը որևէ կապ չունի ցուցակի հրապարակայնության հետ: Կուսակցությունների նախընտրական ցուցակները հրապարակվում են ու բոլորը տեսնելու են թեկնածուների անունները, հերթականությունը և նույնիսկ գույքային դրությունը:
Այդ ընտրակարգը երբեմն անվանում են «փակ ցուցակներով», քանի որ կուսակցությունների նախընտրական ցուցակներում մարդկանց հերթականությունը ֆիքսված է ու փակված է դրա փոփոխման հնարավորությունը: Որևէ կապ գաղտնիության հետ դա չունի»: