Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Զվարթնոց օդանավակայանը հյուրին դիմավորում է մեծ էկրաններին վրացական խինկալիի ու վիվարոյի գովազդով»․ Կարինե Փանոսյան

«Զվարթնոց օդանավակայանը հյուրին դիմավորում է մեծ էկրաններին վրացական խինկալիի ու վիվարոյի գովազդով»․ Կարինե Փանոսյան
236
Հինգշաբթի, 01 ապրիլի, 2021 թ., 22:32

Հասարակական գործիչ Կարինե Փանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զվարթնոց օդանավակայանը հյուրին դիմավորում է մեծ էկրաններին վրացական խինկալիի ու վիվարոյի գովազդով։
Ես կարող էի հասկանալ, եթե դա լիներ ԱՄՆ-ի նման բազմազգ պետություն, որտեղ բնիկներն ազգային փոքրամասնություն են կազմում, ու կարևոր չէ՝ տակո է գովազդվում, թե սամոսա, բայց երբ մեր երկրի բնակչությունն ազգային մեծամասնության վրա է ստեղծված, երբ երկիրն ունի սեփական մշակույթը կորցնելու վտանգ, և առավելևս, երբ մենք վերջին ամիսներին անցանք պետականության ու տարածքային կորուստների միջով, մենք պարտավոր ենք երկիր մտնող հյուրին դիմավորել առնվազն տոլմայով, առնվազն գաթայով, ղափամայով ու այլ հայկական ուտեստներով։ Բայց շատ ավելի լավ կլիներ, եթե օդանավակայանի էկրանները ներկայացնեին Հայաստանի տեսարժան վայրերը, տուրիստական ատրակցիոնները, ազգային մշակույթի կարևոր ու ընդգծված կողմերը։ Այլապես տպավորություն է, թե հայերի կառուցած, բայց վրացական Թիֆլիս ես այցելել, ոչ թե Հայաստանի մայրաքաղաք Երևան։
Ազգային գաղափարախոսությունը պետք է լինի ոչ թե ռոմանտիկ ասույթ, այլ պետական ռազմավարության հիմնաքարը, և արտացոլվի այնպիսի հաստատություններում, որոնք ներկայացնում են երկրի ազգային շահը»։