Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Սահմանադրական դատարանը Հանրապետության նախագահի դիմումը կքննի հունիսի 1-ին

Սահմանադրական դատարանը Հանրապետության նախագահի դիմումը կքննի հունիսի 1-ին
295
Ուրբաթ, 02 ապրիլի, 2021 թ., 18:24

Սահմանադրական դատարանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից ստացած դիմումը կքննի հունիսի 1-ին։ Այս մասին ասվում է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում։

Դիմումի քննությունը կանցկացվի գրավոր ընթացակարգով։

Գործով զեկուցող նշանակվել է ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ նախագահի դիմումը վերաբերում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելուն։