«Ի՞նչ պետք է անենք, որ ունենանք Կոմանդոսի երազած հայրենիքը»․ լրագրողը՝ Վաղարշակ Հարությունյանին
![]() 312 Ուրբաթ, 02 ապրիլի, 2021 թ., 19:24 Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի արարողությանը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ պետք է անենք, որ ունենանք Կոմանդոսի երազած հայրենիքը՝ հաշվի առնելով այն, որ նա Շուշին ազատագրողներից էր, իսկ այսօր Շուշին հակառակորդի վերահսկողության տակ է, Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ասաց․ «Երբ մենք սկսում էինք շարժումը, ունեինք Ղարաբաղ, որը շրջափակման մեջ էր, ունեինք ավելի քիչ նյութական ռեսուրս, ռազմական ռեսուրս, Ադրբեջանը միշտ ունեցել է 25 անգամ ավելի շատ զինամթերք, 3-4 անգամ ավելի ունեցել է տանկ, ավիացիա է ունեցել 60, մենք ունեցել ենք՝ 0. մենք կարողացել ենք հաղթանակ ապահովել։ Հիմա մենք ունենք ավելի լավ վիճակ, քան ունեցել ենք 1998 թվականին, մենք պիտի լինենք միասնական, ունենանք կամք, ձգտում դեպի հաղթանակ, դրա արդյունքում պիտի ունենանք տնտեսություն ու մարտունակ բանակ»։ Վ․ Հարությունյանը նշեց, որ Արկադի Տեր-Թադևոսյանը մեծ ներդրում ունի Ղարաբաղի բանակի կայացման և սկզբնական փուլում մարտական գործողություններին։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
