Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Դուք միամի՞տ լոռեցի եք, թե՞ ուղղակի լոռեցի եք»․ հարց՝ Էդմոն Մարուքյանին

«Դուք միամի՞տ լոռեցի եք, թե՞ ուղղակի լոռեցի եք»․ հարց՝ Էդմոն Մարուքյանին
291
Ուրբաթ, 02 ապրիլի, 2021 թ., 23:32

Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Հազար ու մի հարց» հաղորդաշարի հյուրն է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Դուք միամի՞տ լոռեցի եք, թե՞ ուղղակի լոռեցի եք»,- հետաքրքրվեց դեռահասը Մարուքյանից։
«Գիտե՞ք, ես մի անգամ մեկնաբանել եմ՝ որ ասում են լոռեցիք միամիտ են, տարբերակներ կան բացատրելու․ այսինքն՝ մարդիկ հետին միտք չունեն, ինչ մտածում են, դա էլ ասում են։ Մյուս տարբերակն այն է, որ այսինքն՝ բոլորը մի մտքի են»,- պատասխանեց ԼՀԿ ղեկավարը։
«Կարող ենք ընդունել, որ ես միամիտ լոռեցի եմ»,- նշեց նա։