«էսքան Հուդա որտեղի՞ց էս երկրում, ո՞նց կարելի է երկիր դավաճանել». Շուշան Պետրոսյան
![]() 352 Շաբաթ, 03 ապրիլի, 2021 թ., 00:30 24TV-ի եթերում ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանն անդրադարձել է իր և Արմեն Աշոտյանի ստեղծած երգին։ Ըստ երգչուհու՝ այն պոկելու է բոլոր սպիները և ցավ է տալու։ Իսկ Ապրիլյան քառօրյա պատերազմին անդրադառնալով՝ երգչուհին նշեց․«Ապրում էինք հաղթանակի թմբիրի մեջ․ Ապրիլյանը բոթ էր, որ բոլորիս արթնացրեց»։ «Մենք տեսել ենք երկու հաղթանակ՝ 94-ը և Ապրիլյանը, մեզ համար անհասկանալի է այս կապիտուլյացիան։ Երբեք չեմ ամաչել, իմ երկրին տվել եմ միայն սեր և պատիվ՝ աշխարհի լավագույն բեմերում երգելով, հիմա ամաչում եմ մեր զոհերի և նրանց անունների առաջ։ Էրեխեքին էդ հողերով հանձնեցին, էդ հողերը լիքն են մեր էրեխեքով, դա չի ներվելու։ Արցախի մասնատման հետ, մեր զոհերի հետ հաշտվողները թող գնան գրողի ծոցը։ Երկնային բանակ է ստեղծվել, շատ հզոր․ Կոմանդոսն էլ միացավ։ Երկիր ենք կորցնում, ինչպես փայլուն սերունդ ենք կորցրել, 10 հազարից ավելին խեղված է։ Ճշմարտությունից չեք փախչելու, անաստվածնե՛ր։ էսքան Հուդա որտեղի՞ց էս երկրում, ո՞նց կարելի է երկիր դավաճանել։ Գերագույն խնդիրը երկրի ազատագրումն է էս ոչ հայերից, թուրքի բարեկամներից։ Արթնացե՛ք, ժողովու՛րդ, երկիր չսիրող տզրուկները չեն կարող որոշել երկրի կարգավիճակը»,- ասել է երգչուհին։ |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
9512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
13111:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
18810:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
11509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11309:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
404Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
391Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
377Երեկ, 15:52
